Բացատրագիր

Ք․ Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց փ․45/1 հասցեյում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման աշխատանքային նախագիծը կատարված է 16․03․2020թ․ տրված N 01/18-07/998-ա ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա։

Նախագծով նախատեսվում է քանդել տարածքում գոյություն ունեցող շինությունները և կառուցել բազմաֆունկցիոնալ շենք։ Հաշվի առնելով ռելիեֆի թեքությունը՝նախատեսվում է 2 կիսանկուղային, 1 նկուղային և 14 վերգետնյա հարկերով շինություն։ Առաջին հարկը նախատեսվում է որպես հասարակական նշանակության տարածք, իսկ 2-ից 14-րդ հարկերը՝ որպես բնակելի։ Բնակելի հարկերում նախատեսվում է կառուցել 101 բնակարան։ Նկուղային հարկերում նախատեսվում է 90 մեքենաների համար ավտոկայանատեղիներ Ավտոկայանատեղին ունի երկու մուտք՝ -3․30 նիշով և -6․60 նիշով, ինչպես նաև հարկերը միմյանց հետ կապված են նեքին թեքուղիով։ Ավտոկայանատեղիների հարկերը նախատեսված են միմյանցից առանձնացնել ինքնափակվող դարպասներով։ -6․60 նիշում Ավտոկայանատեղիի մուտքի դարպասի վերևի պատուհանները նախատեսվում է իրականացնել հակահրդեհային և չբացվող։

Առաջին հարկը նախատեսված է 3․90մ, բարձրությամբ իսկ մյուս վերգետնյա և նկուղային հարկերը՝ 3․30մ։ 7-րդ և 8-րդ հարկերում նախատեսված է կանաչապատ տերասաներ։ Նախատեսված է երկու աստիճանավանդակ, մեկական մարդատար և բեռնատար վերելակներ։ Բոլոր աստիճանավանդակների համար նախատեսվում է տեղադրել հակահրդեհային դռներ։ 6-7 և Գ-Դ առանքների միխժջակայքի աստիճանավանդակը նախատեսված է բարձրացնել մինչև հարթ տանիք, իսկ աստիճանավանդակի և վերելակի մասի տանիք բարձրանալու համարնախատեսվում է մետաղական սանդուղք։ Նախատեսվում է իրականացնել հարթ տանիք՝ կազմակերպված ներքին ջրահեռացմամբ Նաղագծով նախատեսվում է բարեկարգել տարածքը՝ կանաչապատել, իչականացնել ճանապարհներ և եզրամայթեր, ինչպես նաև ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ կառուցել հենապատեր և պարիսպ։